Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի՛ հրեք, էս ինչ եք անում»․ 10 տիրադատվները ուժայինների օգնությամբ փորձում են մտնել Մայր Աթոռ
«Մի՛ հրեք, մի՛ հրեք, մի՛ արեք»,- բղավում էին լրագրողները Մայր Աթոռի բակում, երբ վերջիններս ցանկանում էին մեկնաբանություն ստանալ տասը եպիսկոպոսներից, որոնք ԱԱԾ աշխատակիցների ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ փորձում էին մտնել եկեղեցի։
Իրավիճակը գեր լարված է, մարդիկ բացականչում են ՝ «հուդաներ», իսկ ոստիկանները հղերով, բռնի ուժ կիրառելով ներկաների նկատմամբ փորձում են ճանապարհ բացել տիրադավների համար։
«Ամաչո՞ւմ եք»,- հարցրեց լրագրողը, ի պատասխան եպիսկոպոսն ասաց․ «Մի կողմ գնացեք, միամիտ ձևով չքայլենք ձեր վրայով»։
Հայտարարությունը կարդալուց հետո եպիսկոպոսները նորից հեռացան՝ կրկին ԱԱԾ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Այդ ընթացքում Մայր Աթոռի ներսում ժամերգություն էր տեղի ունենում՝ Կաթողիկոսի մասնակցությամբ։
Փաշինյանին հավատարմության երդում տված 10 եպիսկոպոսները Մայր Աթոռի բակում րոպեներ տևած իրենց ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճառի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,–հայտարարեցին եպիսկոպոսները։
Վեհափառի աջակիցները շարունակեցին վանկարկել՝ «Վեհափառ, Վեհափառ»։
Մանրամասները՝ տեսանյութում։





