Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված բենզինի 22 վագոն
Քաղաքական
12:08 18/12/2025
Տարածաշրջան

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված բենզինի 22 վագոն

«Համաձայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին»,- այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։

Նշվում է նաև, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներին համապատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder