ՆԳՆ-ն հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով
Իրավունք
17:54 18/12/2025
Հայաստան

ՆԳՆ-ն հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել` ընդգծելով, որ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով։

«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով»,- հայտնում են ոստիկանությունից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder