Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող ընկերությանը կառավարությունն այսօր 23.8 մլրդ դրամի արտոնություն տվեց
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 75 նախագիծ, որից զեկուցվող է ընդամենը 3-ը։
Օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթով Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված շաքարի արտադրությամբ զբաղվող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն։
«Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 31.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 762 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 880-ի՝ 430 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.8 մլրդ դրամ։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- ասվում է հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում էլ Ալեքսանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության տրվեց 109 մլն դրամի արտոնություն