Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են. Փաստաբան
Իրավունք
12:26 18/12/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են. Փաստաբան

«Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են»,-ահազանգում է փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա մանրամասնում է՝ մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում , ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։

«Այդ ամենի նպատակը մեկն է՝ կանխել մարդկանց՝ սահմանադրորեն երաշխավորված հավաքներին մասնակցելու իրավունքի գործուն իրացումը, քանի որ հատկապես թիրախավորվում են այն քաղաքացիները, ովքեր բաց, խաղաղ և սահմանադրական ճանապարհով բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը սեպտեմբերի 26-ի հանրային հավաքի ընթացքում՝ պաշտպանելով իմպիչմենտի գործընթացը։

Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «օրինական օպերատիվ գործունեություն», իրականում վերածվել է քաղաքական այլախոհության դեմ ուղղված գործիքակազմի։

Արձանագրում ենք, որ այս ամենը

. ընտրովի արդարադատություն է,

. քաղաքական հետապնդում է։

Պահանջում ենք՝ դադարեցնել ոչ իրավական դրդապատճառներով իրականացվող այդ գործողությունները և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք իրագործումը»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են. Փաստաբան