«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Սամվել Շահրամանյանին
Օրվա մամուլ
09:08 18/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Սամվել Շահրամանյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ի՞նչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին. «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ նրա վերաբերյալ գործընթաց է մեկնարկում։

Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու ավելին՝ խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կալանավորելու համար:

Դե իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն կխլեն արցախցիների ձեռքից՝ նրան նաև այդտեղից դուրս հանելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Սամվել Շահրամանյանին