Խոշոր ավտովթար՝ «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ
Հասարակություն
21:48 18/12/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար՝ «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Ներքին Դվին գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին։

«Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար՝ «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ