Եթե ադրբեջանgիները չլինեն, ես ոտաբոբիկ էլ կգնամ Արցախ, միայն թե երեխայիս գերեզմանին գնամ. Զnhվածի մայր
Օրվա թեմա
12:35 18/12/2025
Հայաստան

Եթե ադրբեջանgիները չլինեն, ես ոտաբոբիկ էլ կգնամ Արցախ, միայն թե երեխայիս գերեզմանին գնամ. Զnhվածի մայր

2023 թ․ սեպտեմբերի 20-ին Մարտունու Թոլայեր դիրքում զոհված հրետանավոր Արայիկ Աղավելյանի մայրն այսօր կառավարության դիմաց կազմակերպված ակցիային էր մասնակցում՝ պահաջելով որդու մարմինը Արցախից տեղափոխել Հայաստան։

«Ես դիմել եմ արտաշիրիմման համար, սակայն որևէ արձագանք չկա։ Ամեն տեղ դիմել եմ, ուզում ենք Փաշինյանի հետ էլ հանդիպել, սակայն չի ընդունում։ Ասում են՝ պետք է Փաշինյանը հանդիպի Ալիևի հետ, որ թողեն արտաշիրիմում անել։

Մեզ ամեն օր խաբում են»,- ասաց զոհված Արայիկ Աղավելյանի մայրը։

Նա նաև նշեց, որ հայերը չեն կարող ապրել թուրքերի հետ կողք-կողքի խաղաղության մեջ. «Այդքան զոհ ենք տվել, ոնց կարող ենք թուրքերին հանդիպել, ապրել։ Եթե ադրբեջանցիները չլինեն, ես ոտաբոբիկ էլ կգնամ Արցախ, միայն թե իմ երեխայի գերեզմանին գնամ»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ադրբեջանgիները չլինեն, ես ոտաբոբիկ էլ կգնամ Արցախ, միայն թե երեխայիս գերեզմանին գնամ. Զnhվածի մայր