Փակեք էդ խանութը, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
12:29 18/12/2025
Հայաստան

Փակեք էդ խանութը, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի. Նիկոլ Փաշինյան

«Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճերը, որոնց մասին պարբերաբար խոսում ենք այս նիստերին, պահպանվում են»,-կառավարության նիստին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով Փաշինյանի հարցին:

Հակոբյանն ասաց, որ դեկտեմբերի 20-ին մուտքերի արդյունքներով հստակ պատկեր կունենան

«ՀԴՄ-ների մասով ևս պատկերը բավականին լավն է, ու եթե նայենք բոլոր կտրոնների քանակով, 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով 11 տոկոսանոց աճ ունենք»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է:

«Այս թվերի համեմատությամբ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոսանոց աճ ունենք, իսկ հասույթների՝ 31 տոկոսանոց աճ: Այս կտրոնների ու հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկ վճարումների միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ պետք է «ՀԴՄ կտրոն պահանջող և ՀԴՄ կտրոն տրամադրել չմոռացողներին շնորհակալություն հայտնել»։

«Բայց վատ լուր ունեմ ձեզ ասելու, պարոն Հակոբյան։ Էն օրը Վարչապետի աշխատակազմից գնացելեն գնումներ անելու՝ ասել են՝ եթե կանխիկով կտաք գումարը այլ գին է, եթե քարտով այլ գին»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց վերացնել կանխիկը՝ ասելով, թե ում է պետք անկանխիկ գումարը՝ հավելելով. Փակեք այդ խանութը, այդ խանութում առևտոր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնելու անձնական պատասխանատվությունը ևա ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փակեք էդ խանութը, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի. Նիկոլ Փաշինյան