Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրգործ հարուցել թե Նիկոլ Փաշինյանի, թե ԱԱԾ այդ աշխատակիցների նկատմամբ. Վանեցյան
«Ինձ համար շատ ցավալի է Ազգային անվտանգության ծառայության այս վիճակը տեսնելը։ Եթե նկատել եք, ես չեմ քննադատում իրավապահ մարմինների աշխատանքը, չնայած երևի ամենաշատը ես եմ տեսնում, թե նրանք ինչեր են անում»,-24news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ աշխատակիցները գնում են, քահանաների հետ խոսում են, որ Կաթողիկոսի անունը զեղչեն պատարագների ընթացքում։
«Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, թե ԱԱԾ այդ աշխատակիցների նկատմամբ։ Ես նորից եմ ասում, դա անցնելու է, տղեք։ Անցնելու է մի օր, պատասխան են տալու բոլորը։ Ինչի՞ եք դա անում, ինչների՞դ է պետք։ Անկեղծ չգիտեմ, ինչի՞ են անում դա»,-ասել է Վանեցյանը։
Նա տոկունություն է մաղթել Գարեգին Բ Կաթողիկոսին, կարծիք հայտնել, որ եկեղեցու դեմ դուրս եկած տասը բարձրաստիճան հոգևորականներին պետք է պաշտոնանկ անի։
«Եկեք ազնիվ լինենք, միգուցե այս պահին կարգալույծ անելու համար ուժը չհերիքի, պետք է ազատի թեմերի առաջնորդների պաշտոններից»,-ասել է Վանեցյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բանի առջև կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ՝ իր նպատակին հասնելու համար։
«Բոլորը պետք է հասկանան, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, ուզում ես խոհեմություն ցուցաբերի։ Ինքն անելու է ամեն ինչ, որ Վեհափառը չլինի»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.
«Ես գնում են այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնել: Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, կարող է բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել, կախված է՝ ով, ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»։