Երևանի Մամիկոնյանց փողոցում մեքենա է պայթել, տուժածը հոսպիտալացվել է
Հասարակություն
14:26 19/12/2025
Հայաստան

Երևանի Մամիկոնյանց փողոցում մեքենա է պայթել, տուժածը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի Մամիկոնյանց փողոցում մեքենա է պայթել, տուժածը հոսպիտալացվել է