Այսօր մեր առջև անձային խնդիրներ չեն, խնդիրը եկեղեցու ինքնիշխանության պահպանության հարցն է. Հայր Ասողիկ
Հասարակություն
15:16 19/12/2025
Հայաստան

Այսօր մեր առջև անձային խնդիրներ չեն, խնդիրը եկեղեցու ինքնիշխանության պահպանության հարցն է. Հայր Ասողիկ

«Երեկ մեր հավատավոր ժողովուրդը, որ եկել էր ուխտի Սուրբ Էջմիածին, եկել էր որպես գիտակցի հայ քրիստոնյա, իր վերաբերմունքն արտահայտեց բոլոր այն ոտնձգությունների, հարձակումների դեմ, որոնք  գիտակցորեն կամ անգիտակցորեն այսօր մեր իրականության մեջ տեսնում ենք, որի համար մենք ցավ ենք ապրում»,- Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայր Սուրբը նշեց, որ այսօր իրենց առջև անձային խնդիրներ չեն, խնդիրը եկեղեցու ինքնիշխանության, կարգավորության պահպանության հարցն է։

«Եկեղեցին դարեր շարունակ փորձություններ միջով է անցել, անցնում է  այսօր, կանցնի վաղը, բայց միշտ հստակ է՝ եկեղեցին այդ փորձություններից չի սասանվում, ավելի հզորացած է դուրս գալիս»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ եկեղեցին միշտ գործել է հանուն պետության, պետականության, հանուն հայրենիքի պաշտպանության և անվտանգության։

«Պատմական որևէ շրջափուլում որևէ մեկը չի կարող մատնանշել  այնպիսի մի գործողություն, որ ազգային եկեղեցին թույլ է  տվել իր պետության, պետականության հանդեպ»,- ասաց Տեր Ասողիկը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder