Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը տևական ժամանակ Հայաստան չի գալիս
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու և կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչև նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տևական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից և դա համարում են հերթական ճնշման դրսևորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։
Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս:
Հիշեցնենք՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարությունն էր հնչեցնում՝ ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» և այլն:
Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաև Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։