«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից
Օրվա մամուլ
08:49 19/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։ Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում և նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder