Կրիպտոակտիվների վերջնական կանխիկացումը տեղի է ունենում Ուկրաինայում. Արփինե Հովհաննիսյանը՝ խարդախությունների մասին
Իրավունք
14:54 19/12/2025
Հայաստան

Կրիպտոակտիվների վերջնական կանխիկացումը տեղի է ունենում Ուկրաինայում. Արփինե Հովհաննիսյանը՝ խարդախությունների մասին

«Վերջին երկու ամիսներին Հայաստանում շատ տարածվել է կրիպտոակտիվների հետ կապված խարդախություն, դրա հետքերը տանում են դեպի Ուկրաինա: Կրիպտոակտիվների վերջնական կանխիկացումը տեղի է ունենում Ուկրաինայում»,-այս մասին ահազանգում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Նա հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել:

«Սխեմայի մեխանիզմը պարբերաբար փոխվում է: Քննչական կոմիտեն հստակ անելիք ունի փողերի արդյունավետ վերադարձի համար»,-նշում է Ա. Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ մարդկանց ներկայանում են որպես ԱԱԾ աշխատակիցներ, խորհուրդ տալիս ումարները կանխիկացնել, գնել կրիպտոարժույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder