Տեր հայրս հաղորդություն ստացավ, 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ. Տեր Սարգիսը՝ Տեր Վրթանեսի մասին
Հասարակություն
14:41 19/12/2025
Հայաստան

Տեր հայրս հաղորդություն ստացավ, 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ. Տեր Սարգիսը՝ Տեր Վրթանեսի մասին

«Փորձությունները մեզ պետք են ավելի հզորանալու համար։ Կարող է առջևում ավելի մեծ մարտահրավներ կան։ Տերն այսօր այս փորձություններով ուզում է  ավելի հզորացնել՝ առավել պատրաստ լինելու հնարավոր մյուս փորձություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Տեր Սարգիսն ասաց, որ այսօր հանդիպել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին, ով նախօրեին Մայր Աթոռի բակում ի պաշտպանության և ընդդեմ Վեհափառ Հայրապետի հավաքների ժամանակ վատացել էր, տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ էլ  կատարվել է ստենտի տեղադրում։

«Տեր հայրս լավ էր զգում իրեն, բժիշկներն էլ ասացի, ամեն ինչ նորմալ է։ Միասին աղոթք արեցինք։ Տեր Հայրս սուրբ հաղորդություն ստացավ, երկու օրից կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց Տեր Սարգիսը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեր հայրս հաղորդություն ստացավ, 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ. Տեր Սարգիսը՝ Տեր Վրթանեսի մասին