Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյшն, թշնամnւթյшն խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, սիրո մթնոլորտի վրա. Աբրահամյան
Քաղաքական
10:29 19/12/2025
Հայաստան

Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյшն, թշնամnւթյшն խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, սիրո մթնոլորտի վրա. Աբրահամյան

«Մայր Աթոռում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների ֆոնին ուշադրության է արժանի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ժամերգության ընթացքում հնչեցրած խոսքը: Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելության, թշնամության և բախումներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ռեժիմի կողմից տիրադավների հավաքագրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելու հանգամանքը ևս մեկ հնարավորություն է` կողքից գնահատելու Փաշինյանի առաջարկն ու ասելիքը, մյուս կողմից` Մայր աթոռի արժանապատիվ, զուսպ, հավասարակշռված կեցվածքն ու հանրությանը ուղղվող մեսիջները:

Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder