Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով. Սաղաթելյան
Քաղաքական
15:40 20/12/2025
Հայաստան

Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով. Սաղաթելյան

«Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով»,- նշում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ հիշեցնում է ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, ինչ դեկտեմբերի 18-ին նախատեսված էր  Էջմիածնում, դա եպիսկոպոսների նախաձեռնությունն է, որևէ կապ չունի այդ ամենի հետ.

«Ասուլիսից  ընդամենը  ժամեր անց  ամբողջ ՔՊ-ական ոհմակը, վարչական ռեսուրսները կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ, այն տիրադավները, որոնք իր թելադրանքով հավաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, նրանց ուղեկցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան , ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները՝ քաղաքացիական հագուստով, դեմքերը փակված ինչ-որ մարդիկ, փողոցի խուժան։ Այսինքն, այս կետից սկսած պետությունը վերջանում է։ Սա է իրականությունը, սա է Նիկոլի կառուցած պետությունը կամ պետության մասին պատկերացումները, ընդամենն այս տեսարանը  դիտե՛ք, գնահատե՛ք, թե մենք ում հետ գործ ունենք և ովքեր են սրանք առհասարակ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով. Սաղաթելյան