Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանց Ռոնալդուի և Մեսսիի. հայտնի են 30 տարեկանից բարձր երեք ամենաթանկ ֆուտբոլիստները
Transfermarkt-ի փորձագետները հրապարակել են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որոնք 30 տարեկան և ավելին են։ euro-football.ru-ի հաղորդմամբ, առաջին տեղը զբաղեցրել է Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը։ Նրա շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո:
Երկրորդ տեղում է «Բավարիա» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։ Արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը՝ 40 միլիոն եվրո արժեքով:
Նշենք, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն չեն ընդգրկվել լավագույն տասնյակում: Արգենտինացին գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ պորտուգալացին՝ 12 միլիոն եվրո: