ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի վրա. Գեղամ Մանուկյանը՝ Եզրաս Սրբազանի «գnրծակալ» լինելու մասին
Քաղաքական
17:55 20/12/2025
Հայաստան

ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի վրա. Գեղամ Մանուկյանը՝ Եզրաս Սրբազանի «գnրծակալ» լինելու մասին

«Երեկվա այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը։ Ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին  նման ծիծաղելի  վիճակում դնել, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը որոշել է  ամեն ինչով հարձակվել եկեղեցու դեմ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամար Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով civic.am-ի երեկվա հրապարակմանը «Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ 1980-ականներին սովետական ՊԱԿ-ի կողմից հավաքագրված լինելու» հանգամանքին։  

Նա նշեց, ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի  վրա։

Գ. Մանուկյանը համեմատության համար ներկայացում է ՀՀ ԱԱԾ տրամադրած փաստաթուղթն ու խորհրդային այլ հանրապետություններից նմանատիպ հավաքագրման փաստաթղթեր ու նշում ՀՀ ԱԱԾ կողմից արված «կեղծիքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder