Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։
«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը: Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:
Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»,-գրել է նա։