«Հրապարակ». Բաբկեն Թունյանի և Սերգեյ Բագրատյանի դիմումները ՔՊ-ին անդամակցելու համար դեռևս չեն քննել
Օրվա մամուլ
08:53 20/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Բաբկեն Թունյանի և Սերգեյ Բագրատյանի դիմումները ՔՊ-ին անդամակցելու համար դեռևս չեն քննել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երբ հայտարարվեց, որ ՔՊ-ի պատգամավորության թեկնածուները պետք է 500 հազար դրամ վճարեն, իսկ ՔՊ-ի անդամ չհանդիսացողները՝ մեկուկես միլիոն, անկուսակցական պատգամավորները դիմեցին՝ ՔՊ-ին անդամակցելու։ Չնայած մոտ մեկ ամիս է, որ Բաբկեն Թունյանն ու նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «Քաղպայմանագրին» անդամակցելու դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դիմումը դեռևս չեն քննել:

Թե ինչու են Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ձգում գործող պատգամավորների՝ կուսակցության շարքերն անցնելու դիմումի քննությունը, պատգամավորները տեղեկություն չունեն։ Նախօրեին Թունյանին հարցրինք` ո՞րն է իր դիմումը չքննելու պատճառը։ Ասաց, որ տեղեկություն չունի, ավելին չմանրամասնեց: Սերգեյ Բագրատյանն էլ վստահեցրեց, որ որևէ խնդիր չկա` նոյեմբերի վերջերին Գագիկ Մելքոնյանի հետ իրեն ու Թունյանին էլ էին կանչել վարչություն՝ իրենց դիմումները քննելու, սակայն իրենք՝ երկուսով, գործուղման էին. Հայաստանից բացակայում էին, այդ պատճառով էլ հետաձգվել է քննությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder