Քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիրի ճանապարհին մոլորվել է
Հասարակություն
21:29 20/12/2025
Հայաստան

Քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիրի ճանապարհին մոլորվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder