Գյումրիում մանկապարտեզները կդառնա՞ն անվճար
Կրթություն, գիտություն
13:28 20/12/2025
Հայաստան

Գյումրիում մանկապարտեզները կդառնա՞ն անվճար

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։

«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը: Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:

Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»,-գրել է  նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում մանկապարտեզները կդառնա՞ն անվճար