Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ողբերգական դեպք՝ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու մարմին
Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։
«Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։Արտաքին զննությամբ դիակի վիա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները»,-հայտնում է shamshyan.com լրավական կայքը։