Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանն այսօր դեկտեմբերի 21-ին՝ առանց քամու և դեկտեմբերի 14-ին քամուց հետո
Այսօր դեկտեմբերի 21-ին Երևանը կրկին թաղված է սմոգի և փոշու մեջ։ Լուսանկարն արված է այսօր նույն ժամին, ինչ նախորդ կիրակի, նույն դիրքից ու կրկին երկինքն անամպ է։
Նախրոդ կիրակի՝ դեկտեմբերի 14-ին ուժգին քամին մաքրել էր մայրաքաղաքի օդը։ Այսօր քամի չկա և երևանցիները շնչում են փոշով և ածխածնի երկօքսիդով հագեցած օդը։
Ինչպես նախորդ կիրակի կանխատեսել էր Panorama.am-ը, հաջորդ իսկ օրը ՝ դեկտեմբերի 15-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը անդրադարձավ քամու հետևանքով մաքրված Երևանի օդի լավ որակին՝ արձանագրելով «ձեռքբերումը»։ Սպասենք վաղվա՝ դեկտեմբերի 22-ի գործակարգավարական խորհրդակցությանը։

