Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկատերինբուրգի բնակիչներն ընտրում են դեպի Հայաստան ու Ասիա ուղղությունները
2025 թվականին Ասիական երկրներն ու Հայաստանը դարձել են ժողովրդականություն վայելող ուղղություններ Եկատերինբուրգի բնակիչների շրջանում։ Aviasales-ի մամուլի ծառայությունից URA.RU-ին հայտնել են, որ առավել մեծ պահանջարկ ունեն Վիետնամը (աճը կազմել է 250%) , Թաիլանդը (+45%), Չինաստանը (+41%) և Հայաստանը (+30%)։
«Ասիական ուղղությունները շարունակել են ժողովրդականություն ձեռք բերել, մինչդեռ Չինաստանի և Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել են հարմար երթուղիների և ճանապարհորդության տարբերակների ընդլայնման շնորհիվ», - հայտնել է մամուլի ծառայությունը։
Այս պատկերը 2025 թվականի ապրիլի համեմատ փոխվել է. այս ընթացքում հանգստի առավել պահանջված ու լավագույն ուղղությունները Թուրքիան, Հայաստանը և ԱՄԷ-ն էին։