Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ. Տիգրան Ավինյան
«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, ավտոբուսների վրա դրաված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ ներկայացվեց նորացված միասնկան տեղեկատվական GIS համակարգը, արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրում և վերլուծություն։
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի ձեռք է բերելու համապատասխան՝ «Լիդար» սարքավորումներով ավտոմեքենա, որը բոլոր փողոցներով շրջելու է և արձանագրելու է մայրաքաղաքի ասֆալտի վիճակը, կուտակվող աղբը, ապօրինի գովազդները և այն ամենը, ինչը որ կծրագրավորվի։
«Պետք է հասկանանք, որ շատ դեպքերում այդ ֆիզիկական այցերը կարող է մեզ պետք չլիներն, կարող ա մեր իրավական հենքը պետք լինի փոխել և այն, ինչը որ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, ուղղակի պետք է ծանուցումով տնտեսվարողին ուղարկվի որպես խախտում։ Շատ դեպքերում սա ուղղակի առանց մարդու գործոնի, առանց հնարավոր «պայմանավորվածությունների» ուղղակի արձանագրվում է խախտում, խախտման համար ստացած ծանուցում»,-ասաց Ավինյանը։
Նա հանձնարարաեց, որ մինչև տարևվա վերջ բոլոր ստորաբաժանումներն ունենան մասնագետներ ովքեր կվարեն նոր ներդրվող տարածատեղեկատվական պորտալի իրենց բաժինները։