Հանրությանը հայտնի պաշտոնյայի բանկային քարտից 4 մլն դրամ հափշտակողը իր կինն է եղել
Իրավունք
22:15 22/12/2025
Հայաստան

Հանրությանը հայտնի պաշտոնյայի բանկային քարտից 4 մլն դրամ հափշտակողը իր կինն է եղել

Դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։
«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder