Բաքվում Կարեն Ավանեսյանին ցանկանում են դատապարտել 18 տարվա ազատազրկման
Իրավունք
18:12 22/12/2025
Տարածաշրջան

Բաքվում Կարեն Ավանեսյանին ցանկանում են դատապարտել 18 տարվա ազատազրկման

Բաքվում տեղի է ունեցել Կարեն Ավանեսյանի գործով հերթական  «դատական» ֆարսը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝  ​​մեղադրող կողմը  միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Ադրբեջանում նրան մեղադրում են «ահաբեկչության և այլ  ծանր հանցագործությունների» մեջ։

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտի վերջին բնակիչներից մեկն էր, որը մնացել էր քաղաքում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում Կարեն Ավանեսյանին ցանկանում են դատապարտել 18 տարվա ազատազրկման