Ո՞ր խանութն էր հրահագնել փակել Փաշինյանը
Քաղաքական
16:18 22/12/2025
Հայաստան

Ո՞ր խանութն էր հրահագնել փակել Փաշինյանը

Panorama.am-ի տեղեկություններով, Փաշինյանը կառավարության նիստում հրահանգել էր փակել RedStore խանութը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից անուն չհնչեցրեցին, փոխարենն ասացին՝ քիչ անց պաշտոնական հաղագորդագրություն են տարածելու։

Panorama.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեց հենց խանութը.

«Վերջին օրերին հանրային քննարկումների կենտրոնում է կանխիկ և անկանխիկ վճարումների ոլորտում ձևավորված իրավիճակը՝ այդ թվում REDstore խանութների ցանցի գործունեության շուրջ։

Էլեկտրոնիկայի ոլորտում ընդունված պրակտիկա է նույն ապրանքի տարբեր արժեքների կիրառումը՝ կախված վճարման եղանակից։ Տարբերությունը պայմանավորված է անկանխիկ վճարումների դեպքում բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով։ Միաժամանակ նշում ենք, որ 300․000 դրամից բարձր վճարումները իրականացվում են տերմինալի միջոցով՝ ապահովելով լիարժեք թափանցիկություն։

REDstore-ը լիովին կիսում է պետության դիրքորոշումը՝ ֆինանսական հարաբերությունների թափանցիկության և կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում հստակ և պաշտոնապես սահմանված ուղեցույցների առկայությունը՝ ոլորտում միանշանակ մոտեցումներ ապահովելու նպատակով։

Մեր նպատակն է գործել օրենքի շրջանակում, պաշտպանել մեր հաճախորդների իրավունքները և նպաստել կայուն ու կանխատեսելի բիզնես միջավայրի ձևավորմանը։

Միաժամանակ խնդրում ենք լրատվամիջոցներին և հանրային հարթակներին ձեռնպահ մնալ չստուգված կամ ոչ պաշտոնական տեղեկությունների տարածումից և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ր խանութն էր հրահագնել փակել Փաշինյանը