Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հարևան Վրաստանն ու Մենք 2018-ին ունեինք աղքատության նույն մակարդակը։ Հրաևն Վրաստանում ամեն հինգերերոդ մարդն աղքատ էր։ 7 տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը երկու անգամ քչացրել է աղքատների քանակը»,-«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը։
Նա համեմատության համար նշեց, 7 տարվա ընացքում արտաքին պարտքի կրկնապատկման պարագայում Հայաստանում աղքատությունը 2 տոկոսի չափ էլ չի նվազել։
«Այստեղ հիմնական գաղտնիքը կառավարողներն են։ երբ մենք ասում ենք, ձեր քաղաքականության մեջ չկա տնտեսական հենք, դուք տնտեսությունից չեք հասկանում, նրանք զամանում են, բերում են 100 հատ արգումնետ, բայց դրանց մեջ չկա տնտեսագիտական հիմնավորում, քանի որ էդ մարդիկ չեն հասկանում, չունեն էդ փորձը։ Նրանք չեն կարող լուծել մեր մարտահրավերները։ Մեր մարտահրավերը տնտեսական է»,-ասաց Ն. Կարապետյանը։
Գործարարը նշեց, եթե զարգացած է տնտեսությունը, ապա ուժեղ կլինեն բանակը, դիվանագիտությունը։
«Եթե մենք չզարգացնենք տնտեսությունը կմնանք տարածաշրջանի ամենթույլ երկիրը։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Բայց մեր ընկերների պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չի, ուժեղը աղմկողը չի, մարդկանց վիրավորողը չի, ուժեղն այն մարդն է, ում իշխանության օրոք ոչ մեկ ոտք չի դնում քո տարածք։ Ուժեղ ղեկավարի օրոք խաղաղությունը որաշխավորված է։ Թույլ ղեկավարը բերում է պատերազմներ։ Մենք տեսել ենք յոթ տարում երեք պատերազմ»,-ընդգծեց Կարապետյանը։
«Մեր ձևով» շարժման ներկայացուցչի խոսքով, Հայաստանի ղեկավարը դրսում խելոք է, ով դրսից ինչ ասում է, ինքն այստեղ անում է, իսկ ներսում ձևացնում է, թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։
«Ուժեղ ղեկավարը նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում... դե գիտեք ինչ՞»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքին հետևեցին բուռն ծափահարություններ։
Հաջորդ մարտահրավերը նա համարում է ժողովրդի մասնատված լինելը, ինչը խանգարում է հաղթանակներին։
«Մեր հասարակությունը բաժանված է։ Մեզ պետք է համախմբում, մեծահոգի համախմբում։ Որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է, որ Հայաստանն ունենա նոր ղեկավար՝ ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է։ Մեզ պետք է նոր առաջնորդ, որի նկատմամբ հասարակությունը չունի բացասական վերաբերմունք, և որը ներողամիտ կլինի անգամ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների հանդեպ, որպեսզի փոխեն ատելության այս մթնոլորտը։ Սա է միակ ճանապարհը, նոր առաջնորդ Հայաստանի համար»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։