Ինչո՞ւ է դպիրն անբարnյակшն համարում կարգալույծ քահանային. «Հայր Կորյունը մեր ամուսնալուծվելու հետ կապ չունի»
Հասարակություն
18:09 22/12/2025
Հայաստան

Ինչո՞ւ է դպիրն անբարnյակшն համարում կարգալույծ քահանային. «Հայր Կորյունը մեր ամուսնալուծվելու հետ կապ չունի»

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման արդեն նախկին անդամ, դպիր Արթուր Սահրադյանը հրապարակային կերպով ներողություն է խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից՝ նրա դեմ արշավին միանալու համար։

Նրա կինը՝ Արփինե Եղիազարյանը,  նույնպես այդ շարժման  ակտիվ անդամ է եղել ու շատ հաճախ իր շրջապատում հպարատացել է Կաթողիկոսի դեմ պայքարին մասնակցելու համար։ Panorama.am-ը նրանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է ամուսնու հետ, ինչո՞ւ է ամուսինն անբարոյական համարում «Հայր Կորյուն» անունով հայտնի նախկին քահանային, որը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հիմնադիրն է։

Ա. Եղիազարյանն ասաց՝ ինքը չի միանում ամուսնու հայտարարությանը, համակարծիք չէ նրա հետ, բացի այդ էլ շարունակում է  անդամակցել Կաթողիկոսի դեմ շարժմանը։

«Ինքը հոգեպես անառողջ անձնավորություն է»,- ասաց Ա. Եղիազարյանը՝ հավելելով, որ իրենք ամուսնալուծվում են ամուսնու՝ ոչ ադեկվատ լինեու պատճառով։  

«Ինքը ֆանտազիայի ժանրից երևակայական մտքեր ունի, հենց դրա պատճառով էլ մենք ամուսնալուծվում են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է  կարգալույծ եղած «հայր Կորյունին» հասցեին հնչեցրած արտահայտություններին, Արթուր Սահրադյանի կինը նշեց. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մարդը սրբակենցաղ վարքով ապրող քրիստոնյա քահանա է, իսկ Արթուրն ինքն իրեն պատվազրկում է»։

Նա մանրամասնեց, որ այժմ իրենց ամուսնալուծության փաստաթղթերը հանձնվել են դատարան, ու որևէ կապ չունի շարժման հետ, ընտանեկան խնդիրներ են։

«Ես անցած տարի անգամ իր բռնակալական, ճնշում գործադրելու պահով ոստիկանություն էի դիմել, մեկ ամիս չեն թողել ինձ մոտ գա։ Մեկ տարվա ընթացքում իրավիճակն ավելի վատացավ։ Այս ամուսնալուծությունը  մեր երկուսի գործն է, իրոք, հայր Կորյունի հետ դա կապ չունի։ Ինչ ասում է՝ հորինված, երևակայական վրեժխնդրություն է։ Ինքը իր ընտանիքի քանդվելը, մեր ամուսնալուծությունը կապում է մի շարք մարդկանց հետ՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, բայց կապ չունի ոչ մեկի հետ, սա իմ ու իր անձնական խնդիրն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder