Թրամփը Բայդենին «հիմար» է անվանել Ուկրաինայի վրա չափազանց շատ ծախսեր կատարելու համար
Քաղաքական
07:42 23/12/2025
Աշխարհ

Թրամփը Բայդենին «հիմար» է անվանել Ուկրաինայի վրա չափազանց շատ ծախսեր կատարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախորդ Ջո Բայդենին «հիմար» է անվանել նրա հսկայական ծախսերի համար, այդ թվում՝ Կիևին տրամադրվող օգնության համար։ Այս մասին գրում է  Ռիա Նովոստին։

Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ Բայդենը Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար և չի հետևել, թե ինչպես է ծախսվել օգնությունը։

«Նա ծախսել է գումարը հիմարի պես։ Նա հիմար էր», - ասել է Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում ունեցած ելույթի ժամանակ։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն այժմ դադարել է «գումար կորցնել այս հակամարտության մեջ» և անցել է ՆԱՏՕ-ին հրթիռներ, ինքնաթիռներ և ռազմական տեխնիկա վաճառելուն լրիվ գնով՝ ստիպելով դաշինքին ավելացնել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5%։

«Բայդենը պարզապես վատնել է ռեսուրսները, կանխիկը և զենքը, և ոչ ոք չգիտի, թե դրանք ուր են գնացել», - եզրափակել է Թրամփը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder