Ադրբեջանում գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Քաղաքական
19:05 23/12/2025
Տարածաշրջան

Ադրբեջանում գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Բաքվի բանտում գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երկրի արդարադատության նախարարությանը հղում անելով՝ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի (ծնված 1955թ.) առողջական վիճակը վատթարացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին՝ շնչառության դժվարությամբ և սրտի ցավերով։

«Նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել Արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության բժշկական ստորաբաժանման բժիշկը, որից հետո նա շտապ տեղափոխվել է Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար։

Նրա վիճակն այժմ գնահատվում է ծանր,  ինտենսիվ թերապիան շարունակվում է», - ասվում է հայտարարության մեջ։

2023 թվականի նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը, որը շտապ վիրահատության էր մեկնում Երևան, առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ իր դստեր և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աչքի առաջ։ Նրան մեղադրել են 1991 թվականին տեղի ունեցած ենթադրյալ «կոտորածին» մասնակցելու մեջ, տարել Բաքու և ենթարկվել դաժան դատական ​​ֆարսի։

Իր եզրափակիչ խոսքում Վագիֆ Խաչատրյանը դիմել է դատարանին. «Ես անմեղ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Եվ այս մարդիկ չեն կարող պնդել, որ ինձ այնտեղ տեսել են։ Ես այնտեղ չեմ եղել։ Ոչ ոք ինձ չի ճանաչում։ Հարգելի՛ դատավոր, ես անմեղ մարդ եմ. ես դրանում որևէ մասնակցություն չեմ ունեցել։ Կան մեխանիզմներ, որոնք որոշում են՝ մարդը ճշմարտությունն է ասում, թե ստում։ Ես կցանկանայի այսպես վկայություն տալ և ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder