Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակվում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի. Աբրահամյան
Քաղաքական
09:56 23/12/2025
Հայաստան

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակվում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի. Աբրահամյան

«Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան ներհասարակական հարաբերություններին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, ճիշտ է` ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:

«Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:

Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:

Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակվում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում»,- գրել է Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder