Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմը ճիշտ եմ ասում. Իրավիճակը լարվեց ավագանու նիստում
«Հասկացանք, չափի մեջ, արդեն շատ եք լոճվում, այդքան տեղ չկա։ Պարոն Իսկանդարյան՝ ձեզ նախազգուշացում, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում։ Շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, ու նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակների»,-Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերջիններս մինչ այդ տեղից արձագանքեցին «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարին։
«Եթե ես ասում եմ շատ եք լուճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, շատ եք լոճվում։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ ու այ էս ձեր լայնքը, հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր այս լեզվի ելևէջները, դուք ոնց որ մեկ-մեկ իրականում խառնում եք մեր համեստությունը, զսպվածությունն իրականում խառնում եք շատ այլ բաների հետ»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը հայտարարեց, թե ևս մեկ անգամ զգուշացնում է բոլոր ռեպլիկներ անողներին։
«Այս բոլոր ռեպլիկ անողներին, ապերավատ լինողներին, ովքեր մտածում են, որ իրենց քուչում են, վերջին անգամ զգուշացնում եմ»,- ասաց Ավաինյանը։