Ավագանու նիստում սկսված վիճաբանությունը շարունակվեց միջանցքում
Քաղաքական
16:24 23/12/2025
Հայաստան

Ավագանու նիստում սկսված վիճաբանությունը շարունակվեց միջանցքում

Երևանի Ավագանու ՔՊ-ական անդամները նիստերի դահլիճում սկսված վեճը շարունակեցին միջանցքում։ ՔՊ-ականներ Վլադիմիր Կիրակոսյանը և Լևոն Լևոնյանը, «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի հետ վիճում էին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանի,  Մուշեղ  Հակոբյանի, Մեսրոպ Մանուկյանի, Սամվել Հակոբյանի հետ։

ՔՊ-ական ավագանու անդամներին դուր չէր եկել ընդդիմադիրների սուր ելույթները։ Սամվել Հակոբյանը խմբակիցներին հորդորում էր չտրվել ՔՊ-ականների սադրանքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder