Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային արխիվում ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր
Հայաստանի ազգային արխիվում այս օրերին գործող «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր։
Ազգային արխիվից հայտնում են, այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Ազգային արխիվում պահպանվող ինչպես պաշտոնական, այնպես էլ անձնական ծագման մի շարք փաստաթղթերի, լրատվական և քարոզչական նյութերի, լուսանկարների, պաստառների և այլն։
Հաղթանակի 80-ամյակին նվիրված անկյունում, ի թիվս այլ վավերագրերի, ցուցադրված են Թամանյան դիվիզայի հերոսների լուսանկարները, Մարտիրոս Սարյանի նամակը մարշալ Հովհաննես Բաղրամյանին, «Արմտագ» լրատվական գործակալության (ներկայում՝ «Արմենպրես») պատրաստած պատերազմական թեմատիկայով տեղեկատվական պաստառներ, ՀԽՍՀ թիկունքի աշխատանքների և ռազմական արդյունաբերության վերաբերյալ փաստաթղթեր։