Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք շարունակելու ենք երիտասարդներին աջակցելու պարոն Կարապետյանի գործը, շարունակելու ենք «Մեր ձևով». Գոհար Ղումաշյան
«Մեզ արդեն միացել է գրեթե 15000 կամավոր և այդ թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ միանում են շատ մարզերից»,-2025 թվականի հաշվետու ժողովից առաջ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա հատկապես ընդգծեց երիտասարդների ներգավվածությունը շարժման մեջ։
«Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են տաղանդավոր երիտասարդների աջակցություն, կարևո ենք համարում որ տաղանդների կողքին մարդիկ լինեն իրենց ուղու ամենասկզբից»,-ասաց Ղումաշյանը և նշեց, որ այդ պատճառով է Սամվել Կարապետյանը կարևորել այդ ուղղությունը՝ աջակցություն տաղանդավոր երիտասարդներին։
Շարժման անդամը նշեց, որ 6 ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդների աջակցություն է ցուցաբերվել, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետության անունը բարձր պահեն տարբեր միջազգային հարթակներում։
«Սա մեզ համար նոր ուղղություն չէ, պարոն Կարապետյանը 30 տարուց ավել բարձր ուշադրության ներքո է պահում երիտասարդներին, կլինեն ուսանողներ թե դպրոցականներ և այն արվել է իր բարեգործական ծրագրերի շրջանակներում։ Մենք շարունակելու ենք իր գործը, շարունակելու ենք «մեր ձևով» և աջակից ենք լինելու Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հային, որպեսզի իրենք չլքեն հայրենիքն, այլ իրենց ներուժն օգտագործեն երկրի ներսում»
Գոհար Ղումաշյանը հայտնեց, որ մարզերում շրջայցերի ժամանակ հիմնական բացահայտված խնդիրը զբաղվածությունն է եղել, ինչպես նաև գյուղաչտադրանքի մթերման հարցերը, որոնցլուծումներն իրենց ուշադրության կենտրոնում են լինելու։