Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանի վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված առողջական այլ խնդիրներով. Մարտուն Գրիգորյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ երեկոյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Նա հայտնում է, որ Միքայել Սրբազանի վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:
«Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը` իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.
-Լավ եմ, փառք Աստծո:
Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»,- գրել է Մարտուն Գրիգորյանը։