Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօրվա այս պատկերի մեղավորը դուք եք, քանի անգամ եմ ասել, որ եթե նման իրավիճակ է ստեղծվում, դրա մեղավորը իշխանությունն է։ Հերիք չէ այդ իրավիճակի ստեղծողն էիք, այդ բոցը գցողն էլ էիք դուք՝ շատ լավ գիտակցելով, որ դիմացը մարդիկ են, որ մեկը ասեք 15-ը հետ եք ստանալու, մի արեք այդպիսի բաներ»,-Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ելույթին նախորդած լարված իրավիճակին։
Անդրադառնալով մինչ այդ ելույթ ունեցած ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին՝ Մանուկյանն ասաց. «Պարոն Խաչատրյան, այս տեմպերով, որ շարունակեք ձեզ աղջիկ չեն տա։ Այդ որ խոսում էիք մանկապարտեզից, էն օրը Կիլիկիայի մանկապարտեղի բացմանն էի։ Էդ ինչ ֆենոմենալ թույն լուսավորված փողոցով մանկապարտեզ էր։ Բյուջեի ժամանակ բմբուլներդ քամուն եմ տալու այդ մանկապարտեզների հարցի հետ կապված։ Տարիներով, թվերով ասելու եմ, թե որ տարին ինչ եք խոսել ու չեք արել։ Էդ որ ասում եք՝ փողոցը արդիականացված է, ախպերական, կարո՞ղ է դուք ուրիշ երկրից եք, լո՞ւրջ եք խոսում։ Մի հատ իրիկունը հելեք մի տեղ ֆռացեք, բա էդ նարկոմանիանը խի՞ է ծաղկում էս երկրում, որովհետև փողոցները մութ, քոռ, որտեղ գնում ես մարդ ինչ որ բան է թաղում ու պահում։
Անդրադառնալով իր ընտրվելու մասին հայտարարություններին՝ Մանուկյանն ասաց, որ իր համար միշտ պատգամավոր դառնալը հասանելի է եղել, թե 2017 թվականին, թե 2021, թվականին, թե վաղը, բայց այն պետք լինի ժողովրդի պահանջը։
«100 անգամ ասել եմ, 101 անգամ էլ ասել եմ, ձեր ասած բոլոր մարդկանց հետ ունեմ հարաբերություններ շատ ջերմ։ Ցավում եմ, բայց ձեր ղեկավարի հետ էլ եմ ունեցել հարաբերություն, որ քոքից կտրել եմ։ Երբևիցե ի տարբերություն ձեզ, ես չեմ խուսափել իմ հարաբերություններից։
Մի ստեղծեք մի իրավիճակ, որ մարդու զզվանքը գա, որ քաղաքացին նայի ու նողկանք ապրի, չի կարելի»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։