2026-ը բախտորոշիչ է լինելու թե հայ ազգի, թե պետականության ու պետական հետագա ընթացքի համար. Մելոյան
Քաղաքական
16:21 24/12/2025
Հայաստան

2026-ը բախտորոշիչ է լինելու թե հայ ազգի, թե պետականության ու պետական հետագա ընթացքի համար. Մելոյան

«Մենք հայտնվել ենք արտաքին մարտահրավների թատերաբեմում»,- «Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով քննարկմանն ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար,  «Մեր Ձևով» նախաձեռնության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա կարծում է, որ բոլորը պետք է հարցադրում հնչեցնեն, ուղերձը  հասցնեն հասարակությանը՝ արդյոք մեզ համար ընդունելի է, որ արտաքին մարտահրավերներն են ձևավորվում Հայաստանում իրավիճակը։

 Գ.Մելոյանի գնահատմամբ, 2026 թվականը բախորոշիչ է լինելու թե հայ ազգի, թե պետականության, պետական հետագա ընթացի համար։

«Հիմա օրակարգում մի  իրավիճակի ենք առերեսվում, երբ մեր իշխանությունը, ըստ էության, դիմում են  եվրոպական կառույցներին օգնության խնդրանքով, որպեսզի ընտրական գործընթացներում ապահովեն իրենց վերարտադրությունը։

Մեր երկրում այս պահին իշխանության կանգնած քաղաքական ուժը փորձում է արտաքին ուժերին բերել Հայաստան՝ ներազդելու Հայաստանի  ընտարական իրավունք ունեցող քաղաքացու որոշման վրա, սա ուղղակիորեն թիրախավորում է  Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Գ.Մելոյանը։

Ըստ նրա, այն ուժերը, որոնք  երբևէ ամենաշատն են խոսել սովերենությունից, առավել հարվածի տակ է դնում հենց այդ ինքնիշխանությունը, որովհետև ներազդեցությունն ընտրական գործընթացին որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից,  հարվածի տակ է դնում մեր պետության իրավական, ժողովրդավար  հիմնարար սկզբունքները. «Հայաստանում բացառապես Հայաստանի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են կայացնել որոշում, թե ով է հանդիսանալու մեր երկրի իշխանությունը»։

«Այս իշխանությունը հիբրիդային եզրույթի ներքո ինչ ուզում, տեղավորում է։ Դա հանրությանը մոլորեցնելու ամենալավ  հնարքն է, քանի որ քաղաքացին չի հասկանում ինչ ասել է  հիբրիդային պատերազմ։

Այն հանգամանքը, որ հենց իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներից է գալիս մոլդովական սցենարի մասին ասելիքները, կրկին հերթական ահազանգն է»,- ասաց նա։

Մելոյանն ընդգծեց, որ Եվրոպան իր աչքի առաջ Հայաստանի հետ կապված շատ ավելի իրողություններ ուներ, որոնց պետք է գնահատականներ տար, օրինակ, խոսքի ազատության  իրավունքը. «Ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ,  որոնք լրատվությամբ են զբաղվել, բացառապես անազատության պայմաններում են գտնվում իրենց ազատ խոսքի համար»։  

Նույն խղճի,  դավանանքի ազատության իրավունքը. Սրբազան հայրերի գործերը, եկեղեցու դեմ արշավը։ Այսօր քաղաքական իրավունքների խմբից անցում  է կատարվել  մարդու անձնական իրավունքներ, ինչպիսին խոսքի,  խղճի, դավանանքի ազատությունն է։

Գոհար Մելոյանը հայտարարեց, որ 2026 թ. հունիսին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններին ցանկացած միջամտություն արտաքին ուժերի կողմից, ցանկացած անհասկանալի, տեխնիկական հիմնավորմամբ ներքին խոչընդոտումները իրավասու մարմինների կողմից, հենց ինքնին որակվելու են կեղծիք նախընտրական գործընթացում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2026-ը բախտորոշիչ է լինելու թե հայ ազգի, թե պետականության ու պետական հետագա ընթացքի համար. Մելոյան