Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախարարն ունի մի խորհրդական, որը նաև խոշոր բժշկական տեխնիկայի ներկրող է, տենդերները շահելու է նա․ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Սիրելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ,
Ապահովագրական հիմնադրամը ձեզ հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե տեխնիկան մինչև 7 տարվա թարմությամբ է։
Մնացածը՝ անկախ աշխատունակությունից, կարող եք հանգիստ խոտանել։ Լիզինգ, վարկ, ներդրում՝ ձեր խնդիրն է։ Համակարգը նորն է պահանջում։
Հ.Գ. Ի դեպ՝ նախարարն ունի մի խորհրդական, որը նաև խոշոր բժշկական տեխնիկայի ներկրող է։
Պետական տենդերները, ինչպես միշտ, շահելու է նա։
Ոչ պետական հատվածի համար՝ «բարեփոխումների» արդյունքը դեռ կտեսնենք»։
