Իշխանությունները նորից քննարկել են Սահմանադրական բարեփոխումները
Իրավունք
19:22 24/12/2025
Հայաստան

Իշխանությունները նորից քննարկել են Սահմանադրական բարեփոխումները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը և ներկայումս խորհրդի կողմից քննարկվող ուղղությունները, հատկապես Հանրապետության նախագահի և Դատական իշխանության վերաբերյալ կարգավորումները։

 Նիկոլ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը՝ բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder