Նավակ ճոճողը, նախկին ԲՀԿ-ականը... Ովքե՞ր են պատգամավորի ՔՊ-ի թեկնածուները
Քաղաքական
17:51 24/12/2025
Հայաստան

Նավակ ճոճողը, նախկին ԲՀԿ-ականը... Ովքե՞ր են պատգամավորի ՔՊ-ի թեկնածուները

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է 2026թ. ԱԺ ընտրություններին ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներին։

Ֆեյսբուքյան իրենց էջերում իրենց թեկնածության առաջադրումների մասին հայտարարել են ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը թողեց պաշտոնը Գյումրիում ոչ սթափ վիճակում արած հայտարարություններից հետո, նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ խմբակցության կազմում գտնվող Սերգեյ Բագրատյանը։

Նրանք շնորհակալություն են հայտնել Փաշինյանին վստահության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder