Սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական տարածք. Կասեցվել է «Բելիսսիմո գրուպ»-ի գործունեությունը
Առողջություն
13:37 24/12/2025
Հայաստան

Սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական տարածք. Կասեցվել է «Բելիսսիմո գրուպ»-ի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder