Հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզկենտրոններում. ԿԸՀ
Քաղաքական
12:03 24/12/2025
Հայաստան

Հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզկենտրոններում. ԿԸՀ

«Հաջորդ տարվա աշնանը մենք ՏԻՄ մեծ ընտրություններ ունենք։ Այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես օրինակ Լերմոնտովո, Ֆիալետովո, Ֆերրիկ, Շամիրամ, Արևուտ, Արզնի և այլն։

«Մի շարք մարզկենտրոններում ևս սպասվում են համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ՝ Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Եղեգնաձորում։ Ըստ էության բացառությամբ Գյումրու, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ»,-ասաց նա։

Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։

 ԿԸՀ-ն երեկ ՏԻՄ ընտրությունների անցկասման համար արդեն որոշել է օրերը՝ սեպտեմբերի վերջին կիրակին՝ 27-ին, հոկտեմբերի վերջին կիրակին՝ 25-ին, նոյեմբերի վերջին կիրակին՝ 29-ին։ Առայժմ հստակ չէ, թե որ համայնքներում որ օրերին կլինեն ընտրություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզկենտրոններում. ԿԸՀ