Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը շատ բացասական է գնահատում իշխանությունների քաղաքականությունը գրեթե բոլոր ոլորտներում. Հարցում
«Իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը շատ բացասական է գնահատում հարցվածների 75.8 տոկոսը, մասմաբ բացասական՝ 9.8 տոկոսը, շատ դրական՝ 1.2, մասմաբ դրական՝ 7.4, չեմ կողմնորոշվել՝ 5.7 տոկոսը»,-նման թվեր հրապարակեց «Միասին» շարժման համահիմնադիր Արամ Սարգսյանը։
Մինչ այս նա մանրամասնեց, որ անցկացված տարբեր սոցհարցումների վերաբերյալ կասկածներ են ունեցել, այդ պատճառով իրենք սոցիալական հարցում են պատվիրել։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-10-ը 500 քաղաքացիների շրջանում։ տարիքային բոլոր խմբերն ընդգրկված են հավասարա չափով, հարցվածների մեծ մասն ունեն բարձրագույն կրթություն, նարնց 64.8 տոկոսն ապրում է Երևանում։ Հարցումը մտադիր են կրկնել հունվարի 10-ից հետո։
Անդրադառնալով մյուս հարցերին հնչեցրած պատասխաններին՝ Ա. Սարգսյանը հայտարարեց, որ հանրային անվտանգությունն ու իրավական համակարգը շատ բացասական է գնահատել հարցվածների 71.7 տոկոսը, մասամբ բացասական՝ 15.2 տոկոսը, շատ դրական՝ 0.8 տոկոսը, մասամբ դրական՝ 8.6 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 3.7 տոկոսը։
Առողջապահություն, սոցիալական հարցեր, կրթություն և գիտություն. Այս ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը հարցվածների 60.2 տոկոսը գնահատել է շատ բացասական, մասմաբ բացասական՝ 24.6 տոկոսը, շատ դրական՝ 2.5 տոկոսը, մասամբ դրական՝ 9.8 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 2.9 տոկոսը։
Տնտեսութուն և ֆինանսներ. Այս ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը շատ բացասական են որակել հարցվածների 62.3 տոկոսը, մասամբ բացասական՝ 20.5 տոկոսը, շատ դրական՝ 1.2 տոկոսը, մասմաբ դրական՝ 8.6 տոկոսը, չեն կողմնորոշել՝ 7.4 տոկոսը։
Հայաստանում արցախցիների կեցության ապահովման, արցախցիների վերադարձի իրավաքաղաքական քայլերը շատ բացասական են գնահատել 75.8 տոկոսը, մասամբ բացասական՝ 6.8 տոկոսը, շատ դրական՝ 5.3, մասմաբ դրական՝ 4.9, չեն կողմնորոշվել 7.9 տոկոսը։