Ադելիա Պետրոսյանը գտնվում է հսկայական ճնշման տակ, գումարած՝ պատասխանատվություն. Արի Զաքարյան
Աշխարհում
08:35 25/12/2025

Ադելիա Պետրոսյանը գտնվում է հսկայական ճնշման տակ, գումարած՝ պատասխանատվություն. Արի Զաքարյան

Պրոդյուսեր, պարուսույց և գործակալ Արի Զաքարյանը գնահատել է Կանանց մենասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն 18-ամյա Ադելիա Պետրոսյանի հաջողության հնարավորությունները Միլանի Օլիմպիական խաղերում։

«Պետրոսյանը բոլոր կողմերից հսկայական ճնշման տակ է, գումարած՝ հսկայական պատասխանատվություն։ Ադելիան ունի ներքին ուժ, որը պետք է լինի առավելություն: Նա ավելի դիմացկուն կլինի Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի առաջնությունում մրցակցությունը դժվար էր, բայց համաշխարհային մակարդակի համեմատ ես չէի շտապի և որևէ կանխատեսում չէի անի»,- նշել է Զաքարյանը Metarations.ru-ին տված հարցազրույցում:

Դեկտեմբերի 20-ին Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում, բայց ազատ չմշկասահքում մի քանի էական սխալներ էր թույլ տվել, նաև ընկել էր։

Փետրվարին Ադելիան կմասնակցի Միլանի Օլիմպիական խաղերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder